ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ
Միգրացիոն գործընթացների վերաբերյալ էլեկտրոնային գրադարանից օգտվելու և որոնվող տեղեկատվությունը գտնելու համար կարելի է.
- փնտրել համապատասխան նյութը բանալի բառերի օգտագործմամբ՝ կայքի գլխավոր էջում տեղակայված որոնման համակագի միջոցով,
- իրականացնել ոլորտային որոնում։
Միգրացիոն պահոցում նյութերը ներկայացված են 3 հիմնական բաժիններում՝ «Հրապարակումներ», «Օրենսդրություն» և «Վիճակագրություն»։ Բաժիններից յուրաքանչյուրը ունի իր ենթաբաժինները, որոնք ներկայացված են համապատասխան էջի ձախ հատվածում։
«Հրապարակումներ» բաժնում ներկայացված են միգրացիայի վերաբերյալ տարատեսական տեսական և գործնական հետազոտություններ և ուսումնասիրություններ, ձեռնարկներ և տեղեկագրեր։ Ըստ հրապարակման բնույթի նյութերը զետեղվել են 8 ենթաբաժիններում՝
- Հետազոտություններ,
- Գիտական հոդվածներ,
- Միգրացիայի տեսություն,
- Ձեռնարկներ,
- Միգրացիոն պրոֆիլներ,
- Տեղեկագրեր,
- Միգրացիայի կառավարում,
- Զեկույցներ:
«Օրենսդրություն» բաժնում զետեղված են միգրացիայի ոլորտը կարգավորող ազգային և միջազգային օրենսդրաիրավական հիմքերը։ Միգրացիան կանոնակարգող իրավական նորմերը, ըստ տեսակների, ընդունող մարմինների և գործողության ոլորտերի, ներկայացված են հետևյալ ենթաբաժիններում.
Ներքին օրենսդրություն ենթաբաժնում ներկայացված են ոլորտը կարգավորող.
- ՀՀ օրենքները,
- ՀՀ Նախագահի հրամանագրերը,
- ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումները,
- Ազգային ծրագրերը,
- Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը։
Երկկողմ միջազգային պայմանագրեր ենթաբաժնում ներկայացված են ԵՄ-ի, ԵՄ անդամ պետությունների, ԵԱՏՄ-ի և դրա անդամ պետությունների հետ, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում ՀՀ-ի կողմից ստորագրված և վավերացված միգրացիայի ոլորտը կարգավորող պայմանագրերը:
Բազնակողմ միջազգային պայմանագրեր ենթաբաժնում ներկայացված են միգրացիայի ոլորտին առնչվող Կոնվենցիաները, Խարտիաները և Համաձայնագրերը, որոնց միացել է ՀՀ-ը.
«Վիճակագրություն» բաժնում ներկայացված են միգրացիոն գործընթացների վերաբերյալ հիմնական վիճակագրական տեղեկություններ, որոնք զետեղված են 5 ենթաբաժիններում.
- Սահմանահատումներ,
- Ապաստան հայցողներ և փախստականներ,
- Կացության կարգավիճակ,
- Դրամական փոխանցումենր,
- Ռեադմիսի։
Սահմանահատումներ ենթաբաժնում ներկայացված են ՀՀ պետական սահմանի հատման վերաբերյալ տարեկան և կիսամյակային հաշվետվությունները։
Ապաստան հայցողներ և փախստականներ ենթաբաժնում ներկայացված են ՀՀ-ում ապաստան հայցածների և փախստական ճանաչվածների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը: (Ըստ երկրների, սեռի, տարիքի և ըստ դիմումների քննարկման կարգավիճակի)։
Կացության կարգավիճակ ենթաբաժնում ներկայացված են ընթացիկ տարում ՀՀ-ում Կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների և կացության կարգավիճակ ունեցողների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը: (Ըստ երկրների, կացության կարգավիճակի տեսակի և կարգավիճակի տրամադրման հիմքի):
Դրամական փոխանցումներ ենթաբաժնում ներկայացված են ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով կատարված դրամական փոխանցումների ներհոսքը՝ ըստ երկրների և տարիների։
Ռեադմիսիա ենթաբաժնում ներկայացված են ՀՀ միջազգային պայմանագրերի և կիրարկող արձանագրությունների հիման վրա իրականացված հետընդունման վերաբերյալ վիճակագրություն։
Միգրացիոն գրադարանի կայքում նախատեսված «Վիճակագրական գործիք» բաժինը հնարավորություն է ընձեռում տարատեսական ֆիլտրերի միջոցով վիճակագրական տվյալների առավել ընդլայնված որոնում իրականացնել և անհրաժեշտ տեղեկատվության հիման վրա կառուցել նոր աղյուսակներ։