Դրամական փոխանցումներ
Մինչև 2016 թ. ՀՀ կենտրոնական բանկը տրամադրում էր վիճակագրական տվյալներ ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով կատարված դրամական փոխանցումների ներհոսքի վերաբերյալ, այդ թվում ոչ առևտրային նպատակով: Սկսած 2016 թ-ից ՀՀ կենտրոնական բանկը տրամադրում է ֆիզիկական անձանց անունով կատարված դրամական փոխանցումների ներհոսքի ընդհանուր ծավալը, չառանձնացնելով ոչ առևտրային նպատակով կատարված փոխանցումները: